Մատչելիության հղումներ

Փաշինյանը դիմել է գլխավոր դատախազին՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության կանչելու Ռոբերտ Քոչարյանին


«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, արխիվ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, հայտնելով, որ գրավոր դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Քոչարյանը պետք է պարզաբանի, թե որտեղից իրեն տեղեկություններն այն մասին, որ ցուցարարները կրակ են բացել զինվորների վրա։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Այդ արյունալի իրադարձություններից տասը տարի անց էլ զոհվածների մահվան հանգամանքները պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG