Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ


Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ։

Արմեն Սարգսյանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նրան շնորհավորել են Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետը, Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Եվրոպայի անվտանգության և համագործասկցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին, Հայաստանի Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը:

Հիշեցնենք՝ մարտի 2-ին խորհրդարանը Հայաստանի 4-րդ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը պաշտոնը կստանձնի Ազգային ժողովի ապրիլի 9-ի հատուկ նիստում, երբ կավարտվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG