Մատչելիության հղումներ

«Արսենալ»-ը Իտալիայում հաղթեց «Միլան»-ին՝ 2:0, հաշիվը բացեց Մխիթարյանը


Եվրոպայի լիգայի գավաթը, արխիվ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/8 եզրափակիչի առաջին խաղում հինգշաբթի երեկոյան Լոնդոնի «Արսենալ»-ը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Միլան»-ին՝ մեկ շաբաթից կայանալիք պատասխան հանդիպումից առաջ լավ հնարավորություն ստանալով դուրս գալ հաջորդ փուլ:

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, առաջին խաղակեսին մրցավարի ավելացրած րոպեներին իտալական ակումբի դարպասը երկրորդ անգամ գրավեց Աարոն Ռամսին:

Մխիթարյանն առաջին գոլը խփեց «Արսենալ»-ի կազմում՝ մինչ օրս հինգ գոլային փոխանցման հեղինակ էր դարձել: Հիշեցնենք, հայ կիսապաշտպանը «Մանչեսթր Յունայթեդ»-ից լոնդոնյան ակումբ է տեղափոխվել հունվարի վերջին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Այս հաղթանակից առաջ «Արսենալ»-ը չորս անընդմեջ պարտություն էր կրել Անգլիայի Պրեմիեր լիգայի և Եվրոպայի լիգայի մրցաշարերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG