Մատչելիության հղումներ

ԱԺ պատվիրակությունը ԱՄՆ-ում հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ


Լուսանկարը՝ ԱԺ հանրային կապերի վարչության
Լուսանկարը՝ ԱԺ հանրային կապերի վարչության

Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Միացյալ Նահանգներ այցի շրջանակում հանդիպել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ:

ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանում ներկայիս իրավիճակին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում վերջերս տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համաձայնագրին:

Այցի շրջանակում չորեքշաբթի օրը ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հետ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացված և իրականացվող ծրագրերի կարևորությանը: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Երկուստեք կարևորվել է նաև համագործակցության նոր ձևաչափ, մասնավորապես օժանդակությունից անցում առևտրային հարաբերությունների, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG