Մատչելիության հղումներ

Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ


Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը և Աղվան Վարդանյանը, մարտի 6-ից 10-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, այցի շրջանակում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կունենա ԱՄՆ կոնգրեսականների, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG