Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում իրավիճակին վերաբերող հարցեր


Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջից

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նախօրեին հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի և պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG