Մատչելիության հղումներ

Փողոցային պայքարը կարող է, հակառակը, լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի վարչապետությունը. Հակոբ Բադալյան


Այսօր փողոցային պայքարը կարող է վերածվել Սերժ Սարգսյանի վարչապետության լեգիտիմացմանը, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության այն հայտարարությանը, թե ճանապարհային քարտեզ են մշակում Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար։

«Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ կարելի է ցանկացած հարց վերածել իսկապես զանգվածային բողոքի դրսևորումների, սա անհնարին բան չէ, բայց հիմա նախադրյալները և ընդդիմության ռեսուրսները, ընդդիմության տեսակը, կազմը, էս ամեն ինչը ռացիոնալ դաշտում գրեթե անհնարին են դարձնում նման բողոքի ձևավորումը։ Ես կարծում եմ այդ շարժումը՝ որ «կազմակերպում ենք փողոցային, հրապարակային պայքար», ի վերջո կարող է վերածվել հենց Սերժ Սարգսյանի վարչապետության լեգիտիմացմանը։ Հիմա էլ չէ՞ ասվում է՝ «եթե ժողովուրդը որոշում կայացնի», և փաստորեն, եթե հարյուր հազարներ չեն հավաքվում փողոցում, ինքնաբերաբար ստացվելու է, որ այ՝ հարյուր հազարներ չհավաքվեցին, հետևաբար հարյուր հազարները դեմ չէին, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ։ Եվ անկախ, թե ինչ շարժառիթով է ծավալվում այդ փողոցային պայքարը, ի վերջո, այդ պայքարը կարող է շատ սահուն կերպով, կամա թե ակամա, վերածվել Սերժ Սարգսյանի վարչապետության լեգիտիմացմանը», - ասաց Բադալյանը։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամսից Սերժ Սարգսյնը վայր կդնի իր նախագահական լիազորությունները։ Մարտի 2-ին Ազգային ժողովն Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի 4-րդ նախագահ։

Նկատենք, թեև նոր Սահմանադրությամբ հանրապետության նախագահը պետության գլուխն է, սակայն նա օժտված է սահմանափակ լիազորություններով՝ երկրի թիվ մեկ պաշտոնյան վարչապետն է:

Ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը կընտրի նաև Հայաստանի վարչապետին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG