Կիրակի օրը Իտալիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից և ոչ մեկը կառավարության ձևավորման համար անհրաժեշտ թվով քվեներ ստանալ չի կարողացել:
Կիրակնօրյա քվեարկության ընթացքում տրված ձայների հաշվարկը Իտալիայում շարունակվում է, սակայն ընտրատեղամասերի մոտ կատարված հարցումների` էքզիթ փոլերի համաձայն, արդեն իսկ հստակ է, որ խորհրդարանի ստորին պալատում ներկայացված խոշորագույն ուժը լինելու է նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի ղեկավարած աջ կենտրոնամետ դաշինքը` 245 պատգամավորական մանդատով, գրում է հեղինակավոր Corriere della Sera թերթը:
Ներգաղթի ծավալների կտուկ նվազեցմանը կողմ հանդես եկող պոպուլիստական «Հինգ աստղ» շարժումը ապագա խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը կունենա` 215 մանդատի տիրանալով: Իշխող ձախ կենտրոնամետ դաշինքը Իտալիայի Ներկայացուցիչների պալատում ընդամենը 135 պատգամավորական տեղ է ունենալու: