Մատչելիության հղումներ

Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են


Իտալիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Հիմնական պայքարը ընթանում է քաղաքական երեք ուժերի` իշխող, ձախ-կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցության, նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի ղեկավարած աջակողմյան կոալիցիայի և պոպուլիստական «Հինգ աստղ» կուսակցության միջև:

Իտալիայում քվեարկությանը նախորդող մի քանի շաբաթներին սոցիոլոգիական հարցումների հրապարակումը արգելված է, ուստի տեղական լրատվամիջոցները ընտրությունների արդյունքների կանխատեսումից խուսափում են:

Վերջին հրապարակային սոցհարցումը իրականացվել է փետրվարի կեսերին, դրա համաձայան ընտրարշավի առաջատարը Բերլուսկոնիի ղեկավարած դաշինքն էր: Սիլվիո Բերլուսկոնին, սակայն, չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը, քանի որ նախկինում դատապարտվել է ֆինանսական չարաշահումների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG