ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի են: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: