Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցվեց


Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրում են հայ-թուրքական արձանագրությունները, Ցյուրիխ 10-ը հոկտեմբերի, 2009 թ․
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրում են հայ-թուրքական արձանագրությունները, Ցյուրիխ 10-ը հոկտեմբերի, 2009 թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ դադարեցվել է 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել էին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում: Փաստաթղթերը հայկական կողմից ստորագրել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա այն ժամանակվա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ՀՀ նախագահի հրամանագրով Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց: Ավելի ուշ՝ 2017-ի սեպտեմբերի 20-ին, նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ պատրաստ է առ ոչինչ համարել այդ փաստաթղթերը մինչև հաջորդ գարուն, երբ ըստ էության կլրանա իր պաշտոնավարման ժամկետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG