Հայաստանի տարածքում այսօր ցերեկը, փետրվարի 25-ին, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կբարձրանա: