Մատչելիության հղումներ

Եվրամիությունը և Սերբիան հակադարձում են Ալբանիայի վարչապետի ուղերձին


Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլին, արխիվ
Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլին, արխիվ

Եվրամիությունը Ալբանիային կոչ է արել չմիջամտել հարևան երկրների գործերին, իսկ Սերբիան հայտարարել է, թե Տիրանան հետապնդում է «Մեծ Ալբանիա» ստեղծելու նպատակ: Այդ հայտարարություններով Եվրամիությունը և Սերբիան արձագանքել են Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի ուղերձին, ըստ որի՝ «մի օր Ալբանիան և Կոսովոն կունենան միացյալ նախագահ»:

Փետրվարի 18-ի Ռաման Կոսովոյի խորհրդարանի հատուկ նիստում, որը նվիրված էր Սերբիայից Կոսովոյի անկախացման 10-ամյակին, ասել է, թե Տիրանան և Պրիշտինան արդեն համագործակցում են և արտասահմանում ունեն միացյալ դիվանագիտական առաքելություններ: «Ինչո՞ւ մի օր չունենալ ընդհանուր նախագահ՝ որպես ազգային միասնության խորհրդանիշ», - ասել է Ռաման:

Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը:

Արձագանքելով Էդի Ռամայի խոսքերին՝ Եվրահանձնաժողովի խոսնակ Քեթրին Ռեյն ասել է, թե «առավել նպատակահարմար կլինի, որ Եվրամիությանն անդամակցելու մասին մտածող Կոսովոն կենտրոնանա բարեփոխումների վրա»: Խոսնակը հավելել է, որ հարևան երկրների գործերին միջամտելը վնասակար գործելակերպ է:

Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինն էլ ասել է, որ «անհրաժեշտ է վերջ տալ այսպես կոչված «Մեծ Ալբանիա» դարեր տևող ընդարձակմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG