Մատչելիության հղումներ

Ալբանիայի վարչապետ․ Ալբանիան ու Կոսովոն կարող են մի օր մեկ նախագահ ունենալ


Ալբանիայի վարչապետ Էդի Ռամա (աջից) և Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայ, արխիվ

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ իր երկիրն ու հարևան Կոսովոն, որը բնակեցված է գերազանցապես ալբանացիներով, կարող են մի օր մեկ նախագահ ունենալ, թեև հավելել է, որ չի կարծում, թե դա մոտ ապագայում հնարավոր է:

Ռամայի համոզմամբ, այդ նախագահը կհանդիսանա Ալբանիայի ու Կոսովոյի «ազգային միասնության խորհրդանիշը»: Նա ընդգծել է, որ երկու երկրները աշխարհի շատ պետություններում արդեն իսկ ներկայացված են մեկ դեսպանությամբ:

Ալբանիայի վարչապետը այս հայտարարությունը արել է երեկ՝ ելույթ ունենալով Կոսովոյի խորհրդարանում, որը հավաքվել էր տոնելու Սերբիայից անկախության հռչակման տասնամյակը:

2008 թվականի փետրվարի 18-ին Կոսովոյի խորհրդարանը երկրամասը Բելգրադից անկախ հռչակեց, ինչը, սակայն, Սերբիան մինչ օրս չի ճանաչել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG