Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 19-ին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի մոտ երկու տասնյակ համայնքային կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացնում է Արմեն Սարգսյանի գրասենյակը, բելգիահայերը Արմեն Սարգսյանին ներկայացրել են իրենց տեսակետներն ու գաղափարները Հայաստանի ապագայի վերաբերյալ, անդրադարձել համահայկական խնդիրներին ու տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածությանը:

Ներկայացնելով Հայաստանի ապագայի իր տեսլականը, Արմեն Սարգսյանն առաջնահերթ նպատակ է համարել կրթական ոլորտի զարգացումը ու արդիականացումը: Նա խոսել է նաեւ Սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին, կարեւորել առավել արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցությունը:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG