Մատչելիության հղումներ

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը այս տարի աճել է


2018 թվականին փետրվարի 16-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 9 հազար 843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այս մասին հաղորդում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8 հազար 43 տոննա էր:

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան՝ շուրջ 9 հազար տոննա, նաև՝ Վրաստան, Բելառուս, ԱՄԷ և Ռումինիա, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG