Մատչելիության հղումներ

«Արսենալ»-ը Շվեդիայում խոշոր հաշվով հաղթեց «Էսթերսունդ»-ին. Մխիթարյանը կրկին աչքի ընկավ


Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մարզաշապիկով, 22-ը հունվարի, 2018թ.

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/16-րդ եզրափակիչի առաջին խաղում հինգշաբթի երեկոյան Լոնդոնի «Արսենալ»-ը Շվեդիայի Էսթերսունդ քաղաքում հյուրընկալվեց համանուն ակումբին և հաղթեց խոշոր՝ 3:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և իր նպաստն ունեցավ թիմի հաղթանակում: Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Նաչո Մոնրեալը, 24-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակը դիպավ «Էսթերսունդ»-ի ֆուտբոլիստին և հայտնվեց շվեդական թիմի դարպասում, իսկ 58-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցմամբ Մեսութ Օզիլը երրորդ գնդակը խփեց:

Պատասխան հանդիպումը Լոնդոնում կկայանա փետրվարի 23-ին:

Հունվարի 22-ին «Մանչեսթր Յունայթեդ»-ից «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը չորրորդ խաղն անցկացրեց լոնդոնյան ակումբում և երրորդը՝ թիմի մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, Հայաստանի հավաքականի ավագը արդեն դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ անցած տարի «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, Ամստերդամի «Այաքս»-ի հետ եզրափակիչ խաղում նա դարձավ երկու անպատասխան գոլերից մեկի հեղինակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG