Մատչելիության հղումներ

Կրեմլի պնդմամբ՝ Սիրիայում վարձկանները կապ չունեն ՌԴ ԶՈւ-ի հետ


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը պնդում է՝ Սիրիայում վարձկանները կապ չունեն Ռուսաստանի զինված ուժերի հետ: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հավաստմամբ՝ եթե անցած շաբաթ ամերիկյան օդային հարձակումների հետևանքով սպանվել են ռուսաստանցիներ, ապա նրանք զինվորներ չեն եղել: «Մենք, այդուհանդերձ, դեռևս մանրամասն տեղեկատվություն չունենք՝ եզրահանգումներ անելու համար», - ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էր հայտարարել, որ հարձակման ժամանակ ռուս զինվորականները դեպքի վայրում չեն եղել:

Պենտագոնը, հիշեցնենք, հաղորդել էր, որ անցած շաբաթ Դեյր էզ-Զորում հարվածներ է հասցրել սիրիական կառավարական ուժերին, որոնք ավելի վաղ հարձակվել էին ԱՄՆ-ի և սիրիական ընդդիմության ուժերի բազայի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG