Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ղեկավարած դաշինքը Սիրիայում հարված է հասցրել Ասադի աջակիցներին


Սիրիա - Ամերիկյան ուժերը Թուրքիայի սահմանին գտնվող Մանբիջ ավանի մոտակայքում, 7-ը փետրվարի, 2018թ.

Միացյալ Նահանգների առաջնորդած ռազմական դաշինքը երեկ Սիրիայում օդային և ցամաքային հարվածների է ենթարկել նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զինված խմբավորումներին: Հաղորդվում է, որ սպանվել է ավելի քան 100 իշխանամետ զինյալ:

Ամերիկացի անանուն պաշտոնյայի փոխանցմամբ, «դաշինքն այդ հարվածներն իրականացրել է ի պատասխան Ասադին հավատարիմ ստորաբաժանումների կողմից «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման վրա կատարված սադրիչ հարձակման, որին մասնակցել է մոտ 500 զինյալ, կիրառվել են հրետանի, հրասայլեր և հրթիռային կայանքներ»:

Ամերիկացիների ղեկավարած կոալիցիայի «Անկոտրում վճռականություն» ռազմական գործողության հրամանատարությունը հայտնել է, որ իր խորհրդականները գտնվել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միավորման հենակետում այն պահին, երբ Ասադի աջակիցները հարձակում են նախաձեռնել:

«Դաշինքի ուժերի և «Իսլամական պետության» դեմ պայքարող գործընկերների պաշտպանությունն ապահովելու համար մենք մի շարք պատասխան հարվածներ ենք հասցրել կատարել», - ասվում է դաշինքի տարածած հաղորդագրությունում: Ամերիկացի զինծառայողները բախման ընթացքում չեն տուժել:

Ըստ Reuters-ի, դաշինքը ենթադրում է, որ Ասադին հավատարիմ ուժերը ցանկացել են գրավել տարածքը, որից «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը դուրս է մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման զինյալներին:

Reuters-ի անանուն զրուցակիցը նշել է, որ ամերիկացիները դեռ այդ բախումից առաջ են ռուսներին տեղեկացրել, որ տարածքում կան «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման ջոկատները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG