Մատչելիության հղումներ

Պենտագոնը, Կրեմլը «տեղեկություն չունեն» Սիրիայում ԱՄՆ օդային հարվածներից ռուս վարձկանների զոհվելու մասին


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիս, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հայտարարել է, թե որևէ տեղեկություն չունի, որ փետրվարի 7-ի ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով ռուս վարձկան զինծառայողներ են զոհվել Սիրիայում:

Պենտագոնը հաղորդել է, որ անցյալ շաբաթ Դեյր էզ-Զորում հարվածներ է հասցրել սիրիական կառավարական ուժերին, որոնք ավելի վաղ հարձակվել էին ԱՄՆ-ի և սիրիական ընդդիմության ուժերի բազայի վրա:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս վստահեցրել է, թե ռուս զինծառայողների զոհվելու մասին տեղեկություններ չունի, սակայն լրատվամիջոցները և ռուս պայմանագրային զինծառայողների բարեկամներն ու գործընկերները հայտարարում են տասնյակ զոհվածների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG