Մատչելիության հղումներ

ԼՂ պաշտպանության նախարարը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին


Գեներալ Լևոն Մնացականյան, արխիվ
Գեներալ Լևոն Մնացականյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երեկ հանդիպել է ՊԲ զորամասերից մեկում իրենց զինվորական ծառայությունը «Ես եմ» ծրագրի շրջանակում նոր մեկնարկած նորակոչիկներին:

Բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել Զինված ուժերի շարքերը գիտակցված ընտրությամբ համալրելու համար և վստահեցրել, որ բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ, մասնավորապես «Ես եմ» ծրագրի համաձայն բանակ զորակոչված զինծառայողների համար, ծառայողական ու սոցիալական բարձրակարգ պայմաններ ապահովելու համար:

Նույն օրը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մեկ այլ հաղորդագրության համաձայն, բանակային նոր ուսումնական փուլին ընդառաջ, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվել են ցուցադրական պարապմունքներ մարտական պատրաստականությանը առնչվող տարբեր թեմաներով: Պարապմունքներին մասնակցել են նաև բանակի հրամանատարի տեղակալները, իսկ որպես ուսուցանվողներ ներգրավվել են միավորումների և զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:

«Ցուցադրական պարապմունքների ընթացքում հաշվի են առնվել նաև այն հավանական իրավիճակները, որոնք կարող են առաջանալ մարտական գործողությունների ժամանակ, ըստ այդմ հաշվի առնելով նաև ապրիլյան պատերազմի փորձն ու հակառակորդի հավանական գործողությունների բնույթը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG