Մատչելիության հղումներ

Զինծառայող Գրիգորյանի մահվան փաստով քրգործ է հարուցվել, ձերբակալվել է ծառայակիցը


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:

«2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով», - ասված է հաղորդագրությունում: - «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է»:

«Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - հաղորդում է Քննչական կոմիտեն:

ՔՕ 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը՝ «զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ», պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից մինչև 8 տարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG