Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Զինծառայող է զոհվել, նախնական տվյալներով՝ պատճառը զենքի օգտագործման կանոնների խախտումն է


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նախնական տվյալներով՝ զինծառայողի մահվան պատճառը զենքի օգտագործման կանոնների խախտումն է:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը «կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG