Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Միլոշ Զեմանին Չեխիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ


Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը այցելում է Երևան, 8-ը հունիսի, 2016թ․
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը այցելում է Երևան, 8-ը հունիսի, 2016թ․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Չեխիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և մենք շահագրգռված ենք շարունակաբար ընդլայնելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը բոլոր ձևաչափերում՝ հիմնվելով մեր ժողովուրդների բարեկամության և հոգևոր-մշակութային ընդհանրությունների վրա։ Բարձր եմ գնահատում բարեկամ Չեխիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն ընդլայնվող օրակարգին։ Մեծապես կարևորում եմ Ձեր ջերմ վերաբերմունքը հյուրընկալ Չեխիայում բնակվող հայերի նկատմամբ, Հայոց ցեղասպանության հարցում Ձեր անվերապահ գնահատականը և մեր անձնական բարեկամությունը»:

73-ամյա Միլոշ Զեմանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է 68-ամյա գիտնական Իրժի Դրահոշին և ևս 5 տարի կզբաղեցնի Չեխիայի նախագահի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG