Մատչելիության հղումներ

Միլոշ Զեմանը վերընտրվել է Չեխիայի նախագահ


Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը տիկնոջ՝ Իվանայի հետ ընտրական տեղամասում, Պրահա, 26 հունվարի, 2018թ:

Չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մի քանի տոկոսի առավելությամբ հաղթել է գիտնական Իրժի Դրահոշին և 5 տարով վերընտրվել է նախագահի պաշտոնում:

73-ամյա Զեմանը վաստակել է քվեների 51.8 տոկոսը, մինչդեռ Չեխիայի գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ 68-ամյա Դրահոշը 48.2 տոկոս է ստացել:

Դրահոշն ընդունել է պարտությունը և հաջողություն է մաղթել Զեմանին, ով արդյունքների հրապարակումից հետո շնորհակալություն է հայտնել երկրի քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու համար:

"Եվ այսպես, ես կղեկավարեմ երկիրը ևս 5 տարի, ինձ ուժ և եռանդ է հաղորդելու չեխ ընտրողների աջակցությունը, հավատում եմ, որ չեմ հիասթափեցնի ձեզ: Առջևում 5 տարվա լուրջ աշխատանք է, քաղաքացիների հետ շփվելու, նրանց պատգամները լսելու 5 տարիներ",- ասել է Զեմանը:

;

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG