Մատչելիության հղումներ

ՊՆ-ն թույլատրել է Սարգիս Հացպանյանի հուղարկավորությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում


Սարգիս Հացպանյան, արխիվ
Սարգիս Հացպանյան, արխիվ

Պաշտպանության նախարարությունը նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ քննարկվել է Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու հարցը և տվել է իր համաձայնությունը։

«Չնայած հանգամանքին, որ Սարգիս Հացպանյանի կնոջ՝ Հասմիկ Պողոսյանի ներկայացրած նամակում բացակայել է պանթեոնում հուղարկավորելու համար անհրաժեշտ ընթացակարգի գլխավոր՝ զոհվածի կամ մահացածի անցած մարտական ուղին հիմնավորող փաստաթուղթը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, գիտակցելով, որ նշված հիմնավորումները ներկայացնելը կարող է որոշակի ժամանակ պահանջել, ինչը, տվյալ հանգամանքում խնդրահարույց է, ինչպես նաև հաշվի առնելով Սարգիս Հացպանյանի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան պատերազմի լուսաբանման, Լեռնային Ղարաբաղի համար բարեգործական տարաբնույթ միջոցառումների կազմակերպման հարցերում, թույլատրել է հուղարկավորությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Հասարակական, քաղաքական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, 55-ամյա Սարգիս Հացպանյանը մահացել է հունվարի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG