Մատչելիության հղումներ

Հունվարի 20-ին 55 տարեկանում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Այդ մասին Ֆեյսբուքում գրում են նրա ընկերները և զինակիցները:

Ըստ հաղորդումների՝ Հացպանյանը մահացել է Լիոնում, հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր ծանր հիվանդության պատճառով:

Սարգիս Հացպանյանը ծնվել է 1962 թվականին Թուրքիայի Հաթայ նահանգի Ալեքսանդրետ քաղաքում, 1980-ականներին Թուրքիայում ռազմական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990-ից բնակվում էր Հայաստանում, մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին։ 2009-ին ապրիլին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման՝ սուտ մատնության մեղադրանքով, պատիժը կրել է ամբողջությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG