Մատչելիության հղումներ

Սիրիայում գործողությունների մասին սոցցանցերում գրառումների համար Թուրքիան չորս տասնյակ մարդու է ձերբակալել


Թուրքական օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում քրդերի դիրքերին, 20-ը հունվարի, 2018թ․

Թուրքիան ձերբակալել է ավելի քան չորս տասնյակ մարդու՝ Սիրիայի քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում արած գրառումների համար:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, ձերբակալվածների թվում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Իզմիրի գրասենյակի ղեկավարը:

Հաղորդվում է, որ նախօրեին ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել հիմնականում քրդաբնակ մի շարք բնակավայրերում, ձերբակալվածներ մեծ մասին մեղադրանք է առաջադրվել փողոցներում «ահաբեկչական քարոզչություն» տարածելու, «մարդկանց սպառնալու» համար:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր․ - «Սա համազգային պայքար է, մենք կջախջախենք յուրաքանչյուրին, որ դուրս կգա մեր դեմ, և եթե ոմանք, լսելով քրդերին, փողոց դուրս կգան, շատ թանկ կվճարեն դրա համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG