Մատչելիության հղումներ

Փարիզում այսօր կհանդիպեն Ֆրանսիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը


Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այսօր Փարիզում կհանդիպի ֆրանսիացի գործընկերոջը՝ Ժան-Իվ Լը Դրիանին: Ակնկալվում է, որ հանդիպման առանցքում կլինի Իրանի հարցը:

Երեկ Լոնդոնում՝ Բրիտանիայի բարձրաստիճան դիվանագետների հետ հանդիպումից հետո, Թիլերսոնը հայտարարել էր, թե առաջընթաց կա Թեհրանի նկատմամբ առավել խիստ պատժամիջոցներ սահմանելու հարցում:

Ավելի վաղ՝ այս ամիս, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ուզում է աշխատել եվրոպացի գործընկերների հետ՝ խմբագրելու իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի հետ կնքված համաձայնագիրը, որով Իրանը խոստացել էր դադարեցնել միջուկային փորձարկումները՝ միջազգային պատժամիջոցները վերացնելու դիմաց:

Թրամփը պնդում է, թե այս գործարքում բազմաթիվ աղետալի սխալներ կան, և սպառնում է դուրս գալ համաձայնագրից, եթե դրանք չուղղվեն չորս ամսվա ընթացքում: Պաշտոնական Թեհրանը բացառում է համաձայնագրի ցանկացած վերանայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG