Մատչելիության հղումներ

Մյուլերը վկայություն տալու է հրավիրել Թրամփի նախկին գլխավոր ստրատեգին


Սթիվ Բենոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը վկայություն տալու համար հրավիրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին գլխավոր ստրատեգ Սթիվ Բենոնին, երեկ հաղորդել է The New York Times-ը՝ վկայակոչելով խնդրին մոտ կանգնած աղբյուրը:

Ըստ պարբերականի, սա կարող է մարտավարություն լինել՝ դրդելու Բենոնին ամբողջությամբ համագործակցելու հետաքննության հետ: Հունվարի 16-ին նա վկայություն է տվել Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի առջև:

Մյուլերի գրասենյակը և Բենոնի փաստաբանը առայժմ ոչ մի մեկնաբանություն չեն տվել:

Մյուլերի հետաքննության արդյունքում չորս մարդու մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ Թրամփի նախագահական արշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG