Մատչելիության հղումներ

Իրանի ուսուցիչների արհմիությունը հայտարարել է, որ բողոքի վերջին ցույցերի պատճառը ներքին խնդիրներն են


Իրանի Ուսուցիչների արհմիությունների համակարգող խորհուրդը (TTUC) հայտարարել է, որ վերջին բողոքի ցույցերի պատճառը տնտեսական վատ պայմաններն են, շարունակական խտրականությունը և կոռուպցիան, ինչպես նաև աղքատությունն ու սոցիալական անարդարությունը: Բացասական երևույթների թվում նշված են նաև իշխանության տարբեր մակարդակներում անարդյունավետ կառավարումն ու լայնորեն տարածված պաշտոնեական դիրքի չարաշահումները:

Ավելի վաղ՝ հունվարի 5-ին անկախ արհմիություններն էին հայտարարել, թե տարիների ընթացքում բարձրաձայնել են, որ իրանցիների միջին աշխատավարձը շատ ցածր է, բայց իրենց ձայնը երբեք չի լսվել:

Այս երկու կազմակերպություններին Իրանի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչում:

Իրանի տասնյակ քաղաքներում անցած դեկտեմբերի 28-ից բռնկված և շուրջ տասն օր շարունակված բողոքի ցույցերի, անկարգությունների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, հազարից ավելի մարդ բերման էր ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG