Մատչելիության հղումներ

Մոգերինին կոչ է արել պահպանել Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը


Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել «բոլոր կողմերին» շարունակել պահպանել Իրանի և աշխարհի վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը` ասելով, որ «համաձայնագրի դրույթները գործում են»:

Մոգերինին այս հայտարարությամբ հանդես է եկել երեկ։

Արդեն այսօր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրապարակի իր որոշումը` արդյո՞ք Վաշինգտոնը հրաժարվելու է Իրանի հետ կնքված համաձայնագրի դրույթների կատարումից, թե՞ ոչ, կշարունակի արդյո՞ք Վաշինգտոնն այս համաձայնագրի շրջանակներում պատժամիջոցներ չկիրառել Իրանի նկատմամբ։

Թրամփն այս որոշումը պետք է կայացնի՝ ելնելով Կոնգրեսի կողմից սահմանված ընթացակարգից, որի համաձայն Միացյալ Նահանգների նախագահը պարբերաբար գնահատում է Թեհրանի հետ կնքված համաձայնագրի ընթացքը և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների սառեցման նպատակահարմարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG