Մատչելիության հղումներ

Թրամփն այսօր կհանդիպի խորհրդականների հետ քննարկելու Իրանի հարցը. AP, Reuters


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Թեպետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականներն ու աջակիցները հորդորում են թեթևացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, այդուհանդերձ նախագահն անհաղորդ է այս հորդորներին և դեռ չի որոշել իր հաջորդ քայլը: Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

Մասնավորապես Associated Press-ը և Reuters-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում են, որ Թրամփն այսօր կհանդիպի խորհրդականների հետ՝ ի վերջո որոշում կայացնելու համար:

Որոշումը կհրապարակվի արդեն վաղը՝ հունվարի 12-ին:

2017-ի հունվարի 29-ի հրթիռային փորձարկումից հետո Իրանը հայտնվեց Վաշինգտոնի հատուկ ուշադրության տակ: ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանեց:

Տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին հայտարարեց՝ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի նկատմամբ կձախողվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG