Մատչելիության հղումներ

Թրամփը հակադարձել է Կին Չեն Ընի հայտարարությանը


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հակադարձել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կին Չեն Ընի հայտարարությունը «միջուկային կոճակի» մասին:

Թվիթերի իր էջում կատարած գրառմամբ Թրամփն առաջարկել է «ԿԺԴՀ-ի սովահար ու տանջահար ռեժիմի ներկայացուցիչներից մեկին» Կիմ Չեն Ընին տեղեկացնել, որ ԱՄՆ-ի նախագահը նույնպես ունի «միջուկային կոճակ, որը, սակայն, ավելի մեծ ու հզոր է»:

Ամանօրյա ուղերձում Հյուսիսային Կորեայի նախագահը հայտարարել էր, որ 2017-ին երկիրն ավարտին է հասցրել ազգային միջուկային ուժերի ձևավորումը: Նա նաև հիշեցրել է, որ իր երկիրը ստեղծել է բալիստիկ հրթիռ, որը կարող է թիրախներ խոցել Միացյալ Նահանգների մայրցամաքային հատվածում։

«Իմ աշխատանքային սեղանին միջուկային կոճակ կա», - հայտարարել էր Կին Չեն Ընը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG