Մատչելիության հղումներ

Հովհաննես Չեքիջյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումն է շնորհվել


Հովհաննես Չեքիջյան, արխիվ
Հովհաննես Չեքիջյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում, նրան հանձվել է Հայրենիքի շքանշան: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

89-ամյա Չեքիջյանը արդեն 56 տարի ղեկավարում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Նա ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Ստամբուլում։

Չեքիջյանը սկսել է դաշնամուր նվագել 5 տարեկանից, նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Մխիթարյան վարժարանում, ապա ուսումը շարունակել է տեղի ֆրանսիական Սեն-Միշել վարժանում, 1951 թվականին էլ ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան և հաջորդ 10 տարիներին՝ մինչև 1961-ին Հայաստան հայրենադարձվելը, Ստամբուլում խմբավարել է իր իսկ հիմնադրած Չեքիջյան երգչախումբը՝ մինչ այդ ունենալով արդեն մի շարք այլ երգչախմբեր ղեկավարելու փորձ: Մասնավորապես, 1944-ից ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու երգչախումբը, 1947-ին՝ 19 տարեկան հասակում ղեկավարել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախումբը, նաև բարեգործական հաստատությունների երգչախմբեր, 1958-ից մինչև 1961-ը երեք տարի շարունակ եղել է Ստամբուլի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը:

Հովհաննես Չեքիջյանը 33 տարեկան հասակում՝ 1961 թվականին ընդմիշտ բնակության է տեղափոխվում հայրենիք և հենց նույն տարին էլ մասնակցելով հայտարարված մրցույթին՝ նշանակվում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG