Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն


Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ այսօր երեկոյան այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապրի վարչությունը։

Նախագահ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և գիտամշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել վերանորոգումից հետո իրականացված աշխատանքներին և շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը դիտել է նաև կենտրոնի մասին պատմող ֆիլմը, որից հետո նրան ուղեկցել են հարավային պատշգամբ, որտեղ սիրում էր հանգստանալ և հյուրեր ընդունել Հովհաննես Թումանյանը։ Գիտամշակութային կենտրոնում հյուրերին ցուցադրել են մեծանուն բանաստեղծի գրադարանը, այնուհետև Հանրապետության Նախագահը թեյախմության է հրավիրվել` Թումանյանի տան ավանդույթներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG