Մատչելիության հղումներ

Վարչապետի մոտ քննարկվել են մարզային ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացման հարցեր


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Մարզերից ներկայացվող ներդրումային և գործարար ծրագրերի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Զեկուցվել է, որ մարզերից ներկայացված 80 ծրագրի հայտի ընթացք չէր տրվել, բայց դրանք ևս մեկ անգամ վերագնահատվել են, և 19 ծրագիր որոշակի վերապահումներով կարող է ներկայացվել ֆինանսավորման՝ անցնելով համապատասխան ընթացակարգը: Վարչապետը հանձնարարել է ոլորտային գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում մեկ անգամ ևս քննարկել այդ ծրագրերը և դրանց իրագործելիության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

Անդրադառնալով 2018 թ․ համայնքային տնտեսության աճի վրա ազդեցություն ունեցող ավելի արդյունավետ ծրագրերի մշակման խնդրին՝ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ այդ նպատակով հաջորդ շաբաթ մարզպետների հետ կայանալիք հանդիպմանը նրանց ներկայացվելու են ներդրումային և գործարար ծրագրերի որակի բարձրացման վերաբերյալ հանձնարարականներն ու աշխատանքի գնահատման չափանիշները, որպեսզի եկող տարի մարզերից ներկայացվող ծրագրերն ավելի առարկայական և կիրառական լինեն, փոխանցում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG