Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը հանդիպել է Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ


«Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է»,- այս մասին այսօր Ստեփանակերտում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը` Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ըստ պաշտոնական հաղորդագրության մասնակցում էր նաև«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքը միավորում է 21 երկրների 24 կուսակցությունների և 3 անկախ անդամների, այդ թվում՝ հայաստանյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Այն եվրոսկեպտիկ քաղաքական ուժ է, որը Եվրոպական խորհրդարանում 75 մանդադատ ունի և հանդիսանում է մեծությամբ երրորդ ուժը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG