Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Ուլյուկաևը դատապարտվեց ութ տարվա ազատազրկման


Ուլյուկաևը դատարանի դահլիճում, 15-ը դեկտեմբերի, 2017թ.
Ուլյուկաևը դատարանի դահլիճում, 15-ը դեկտեմբերի, 2017թ.

Մոսկովյան դատարանն ութ տարվա ազատազրկման դատապարտեց Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին՝ 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու համար:

Մեղադրող կողմը պահանջել էր 10 տարվա ազատազրկում:

Ուլյուկաևը, Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ձերբակալված առաջին դաշնային նախարարն է, ում մեղադրում են «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար, նախագահ Պուտինի մտերիմ թիմակից Իգոր Սեչինից կաշառք ստանալու մեջ։

Ուլյուկաևը չի ընդունում մեղադրանքները և պնդում է, որ ինքը համակարգի զոհ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG