Մատչելիության հղումներ

Կատալոնիայի անկախության աջակիցների ցույց Բրյուսելում


Կատալոնիայի պաշտոնանկ արված առաջնորդ Կարլես Պուջդեմոնը հայտարարությամբ է հանդես գալիս Բրյուսելում, նոյեմբեր, 2017թ․
Կատալոնիայի պաշտոնանկ արված առաջնորդ Կարլես Պուջդեմոնը հայտարարությամբ է հանդես գալիս Բրյուսելում, նոյեմբեր, 2017թ․

Կատալոնիայի անկախության հարյուրավոր աջակիցներ՝ այդ թվում ինքնավար մարզի նախկին առաջնորդ Կարլես Պուջդեմոնը, այսօր Բրյուսելում փողոց են դուրս եկել՝ Եվրոպայի ուշադրությունը հրավիրելու Իսպանիայում քաղաքական ճգնաժամի վրա:

«Եվրոպա, արթնացի՛ր» կարգախոսի ներքո հանրահավաքի մասնակիցները պատրաստվում են նաև քայլերթ կազմակերպել Եվրամիության մայրաքաղաքի գլխավոր փողոցներով:

Դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում կանցկացվեն նոր ընտրություններ, որոնց մասնակցելու մասին հայտարարել է նաև վերջին ամիսներին Բրյուսելում ապաստանած Պուջդեմոնը՝ իր գլխավորած կուսակցությամբ: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, թե դեռևս չի պատրաստվում վերադառնալ հայրենիք, որտեղ նրան ձերբակալություն է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG