Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախագծին


Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն տվեց ԵՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի նախագծին։

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ բերված փաստարկների խումբը վերլուծության է ենթարկվել և, ըստ իրեն, ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ ռազմատեխնիկական առումով ներկայացված փաստարկները հայտարարության առաջարկության հետ կապ չունեն։

«Հայաստանի անդամությունը՝ Եվրասիական տնտեսական միությանը բխում է Հայաստանի ազգային շահերից, մեր քաղաքական, տնտեսական և նաև ռազմատեխնիկական շահերից: Հակառակը պնդելը, կարծում եմ, իրավիճակի լիարժեք և օբյեկտիվ գնահատական չէ այս պարագայում», - ասաց Աշոտյանը։

Խորհրդարանը, հիշեցնենք, հոկտեմբերի 4-ին 7 կողմ, 81 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել էր ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի նախագիծը: Հանձնաժողովը պետք է քննարկեր Եվրասիական տնտեսական միության օգուտներն ու վնասները:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG