Մատչելիության հղումներ

Սայֆուլո Սաիպովը իրեն մեղավոր չի ճանաչում


ԱՄՆ - Գծանկարում պատկերված է Սայֆուլո Սաիպովը Մանհեթենի դաշնային դատարանում, Նյու Յորք, 1-ը նոյեմբերի, 2017թ․
ԱՄՆ - Գծանկարում պատկերված է Սայֆուլո Սաիպովը Մանհեթենի դաշնային դատարանում, Նյու Յորք, 1-ը նոյեմբերի, 2017թ․

Հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար մեղադրվող Սայֆուլո Սաիպովը իրեն մեղավոր չի ճանաչում: Նա այդ մասին հայտարարել է երեկ դատարանում:

29-ամյա Սայֆուլո Սաիպովը, ով, հիշեցնենք, 2010 թվականին Ուզբեկստանից է տեղափոխվել ԱՄՆ, մեղադրվում է 22 հոդվածներով, այդ թվում՝ սպանության և օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանը նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Այս հոդվածներով ամենախիստ պատիժը մահապատիժն է:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Սաիպովը ավելի վաղ հայտարարել էր «Իսլամական պետությանը» իր հավատարմության մասին, այդ ահաբեկչական խմբավորումն էլ նրան «խալիֆաթի զինվոր» էր անվանել:

Մեկ ամիս առաջ Նյու Յորքում փոքր բեռնատար ավտոմեքենայով հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել, շուրջ մեկ տասնյակը՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG