Մատչելիության հղումներ

Նյու Յորքի հարձակումը՝ «առերևույթ ահաբեկչական ակտ»․ զոհվել է 8 մարդ, կան տասնյակ վիրավորներ


ԱՄՆ - Փրկարարները ժամանում են դեպքի վայր, Նյու Յորք, 31-ը հոկտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության վարչության խոսնակը երեկ Նյու Յորքում տեղի ունեցած հարձակումը բնորոշել է որպես «առերևույթ ահաբեկչական ակտ»:

Իրավապահների հաղորդմամբ, երեկվա հարձակման հետևանքով 8 մարդ զոհվել է՝ նրանց թվում 5 արգենտինացիներ և մեկ բելգիացի: Ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել է:

Ոստիկանությունը հայտարարել է, որ Համաշխարհային առևտրի կենտրոնի մոտ մարդկանց վրա հարձակվողը 29-ամյա ուզբեկստանցի Սայֆուլո Հաբիբուլաևիչ Սաիպովն է, ով, ըստ լրատվամիջոցների հաղորդումների, Միացյալ Նահանգներ է եկել 2010 թվականին: Կասկածյալը, հիշեցնենք, ձերբակալված է:

Այս միջադեպից հետո նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է խստացնել ներգաղթյալների ստուգումները:

Սա առաջին նմանատիպ հարձակումն է Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից ի վեր և առաջին միջադեպը, երբ ԱՄՆ-ում հարձակում է իրականացվում Եվրոպայում ավելի վաղ տեղի ունեցած հարձակումների նմանությամբ՝ ենթադրյալ ահաբեկիչը իր վարած ավտոմեքենան մխրճել է մարդկանց բազմության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG