Մատչելիության հղումներ

Կրակոցներով ուղեկցված միջադեպ Նյու Յորքում. կան զոհեր


Մանհեթենում տեղի ունեցած միջադեպից տուժած կնոջը առաջին օգնություն են ցուցաբերում, Նյու Յորք, 31-ը հոկտեմբերի, 2017թ.
Մանհեթենում տեղի ունեցած միջադեպից տուժած կնոջը առաջին օգնություն են ցուցաբերում, Նյու Յորք, 31-ը հոկտեմբերի, 2017թ.

Նյու Յորքի ոստիկանության հաղորդմամբ՝ մի քանի մարդ զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել են այսօր Մանհեթենում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։

Նյու Յորքի քաղաքային ոստիկանությունը Թվիթերում տեղեկացրել է, որ մի ավտոմեքենա հարվածել է մյուսին, որից հետո մեքենաներից մեկի վարորդը դուրս է եկել՝ «ցուցադրելով իմիտացիոն զենք, ոստիկաններն էլ կրակել են նրա վրա»։ Նախնական տվյալներով զոհվել է վեց, վիրավորվել ինը մարդ։ Կասկածյալը ձերբակալված է։

Ականատեսներից մեկը ABC Channel 7-ին պատմել է, որ շատ արագ ընթացող սպիտակ պիկապ է տեսել, որը մի քանի մարդու է հարվածել։ Ականատեսը նաև ասել է, որ մոտ տասը կրակոցի ձայն է լսել։

Դեպքի վայրում աշխատող իրավապահները հորդորել են մարդկանց չմոտենալ այս տարածքին, մինչ այնտեղ փրկարարական և ոստիկանական գործողություն է իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG