Մատչելիության հղումներ

Սաադ Հարիրին ժամանել է Փարիզ


Ֆրանսիա - Փարիզ ժամանած Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին խոսում է բջջայինով, նրան շրջապատել են անվտանգության աշխատակիցները, 18-ը նոյեմբերի, 2017թ․
Ֆրանսիա - Փարիզ ժամանած Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին խոսում է բջջայինով, նրան շրջապատել են անվտանգության աշխատակիցները, 18-ը նոյեմբերի, 2017թ․

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիայից ժամանել է Փարիզ, որտեղ հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

Վարչապետին ուղեկցում է նրա կինը՝ Լարա ալ-Ազմը, սակայն նրանց երեք երեխաներից և ոչ մեկը լիբանանյան հեռուստաընկերությունների ռեպորտաժներում չի երևում:

Այսօր ավելի ուշ Հարիրիին պետք է ընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ով փորձում է միջնորդել և կանխել Լիբանանում մի կողմից Իրանի և մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ քաղաքական թեժ պայքար վարող խմբավորումների հնարավոր բախումը:

Սաուդյան Արաբիայում գտնվելիս՝ Հարիրին նոյեմբերի 4-ին հայտարարել է հրաժարականի մասին, սակայն նախագահ Միշել Աունն այն չի ընդունել, հայտարարելով, թե փաստացի կալանքի տակ են պահում վարչապետին: Ինքը Հարիրին Սաուդյան Արաբիայում պնդել է, որ ազատ տեղաշարժի հնարավորությունից չի զրկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG