Մատչելիության հղումներ

Լավրովը կհանդիպի Չավուշօղլուի և Զարիֆի հետ


Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Մոսկվայում համատեղ ասուլիսի ժամանակ, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այս շաբաթ կհանդիպի թուրք և իրանցի պաշտոնակիցներ Մևլութ Չավուշօղլուի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ նոյեմբերի 22-ին Սոչիում սպասվող Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով:

Երեք երկրների առաջնորդները, ինչպես հաղորդվել է երեկ, սևծովյան Սոչի քաղաքում հանդիպելու են՝ քննարկելու Սիրիայի հարցը:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ երեք առաջնորդները մասնավորապես քննարկելու են Սիրիայում բռնությունների դադարեցման և անվտանգության գոտիների հետ կապված հարցերը, որոնք ձևավորվել են Աստանայի բանակցությունների արդյունքում, ինչպես նաև Սիրիային մարդասիրական օգնության տրամադրման, Ժնևի գործընթացն առաջ մղելու հնարավորությունները:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահը ռուսաստանցի պաշտոնակցի հետ վերջին անգամ հանդիպել է նոյեմբերի 13-ին, իսկ Ռուսաստանի նախագահը իրանցի գործընկերոջ հետ՝ նոյեմբերի 1-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG