Մատչելիության հղումներ

Հնդկաստանի քաղաքացիներին Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրումը դյուրացվում է


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում հանդիպում է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ, 3-ը նոյեմբերի, 2017թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում հանդիպում է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ, 3-ը նոյեմբերի, 2017թ․

Կառավարությունը այսօր փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Հնդկաստանի քաղաքացիներին Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Հիմնավորման համաձայն, երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին կնպաստի նաև Հայաստանի սահմանային անցակետերում մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը:

Հիշեցնենք, այս ամսվա սկզբին նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Հնդկաստան, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ, մասնակցել «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG