Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, նոյեմբերի 13-15-ը կլինի Ստոկհոլմում, նոյեմբերի 15-17-ը՝ Հելսինկիում, Շվեդիայի և Ֆինլանդիայի խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար: Պատվիրակության կազմում է նաև ԱԺ պատգամավոր,«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Ստոկհոլմում Արմեն Աշոտյանը՝ որպես բանախոս, Յարլ Հյալմարսոնի հիմնադրամում կմասնակցի «Հայաստանի արտաքին քաղաքականություն. մարտահրավերներ և հորիզոններ» թեմայով սեմինարին:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի փոխանցմամբ՝ Հելսինկիի համալսարանի Ալեքսանտերի քաղաքագիտական ինստիտուտում էլ Աշոտյանը և Մարուքյանը որպես բանախոսներ կմասնակցեն «Հայաստան և Հարավային Կովկաս. կամուրջ թե սահման» թեմայով սեմինարին: