Մատչելիության հղումներ

Հետախուզման գործընթացում էական խախտումների փաստերով քրգործեր են հարուցվել. դատախազություն


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի դատախազությունում 2017 թվականի մայիսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից աննախադեպ ծավալով ուսումնասիրվել է անցած 17 տարվա ընթացքում հետախուզական աշխատանքների իրականացման, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը, հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Հաղորդագրությունում նշված է, որ դատախազության կոլեգիայի հոկտեմբերի 27-ին նիստում մանրամասն քննարկվել էին նախաքննական և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացում թույլ տրված խախտումներն ու թերությունները, դրանց նկատմամբ դատախազական հսկողության բացերը, և գլխավոր դատախազի կողմից տրվել էին դրանք հնարավորին արագ վերացնելուն և էական խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հանձնարարություններ:

Արդյունքում, ուսումնասիրությամբ բացահայտված՝ հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու մի քանի դեպքերով հարուցվել են քրեական գործեր, փոխանցում է դատախազությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG