Մատչելիության հղումներ

Վարչապետը պատրաստակամություն հայտնեց հանդիպել ցուցարարների 5 հոգանոց խմբի հետ, ցուցարարները քննարկում են


Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ցուցարարների ներկայացուցիչների հետ։

Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը փոխանցեց, որ վարչապետն առաջարկում է 15-20 րոպեի ընթացքում 5 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ իր մոտ՝ աշխատանքային քննարկման։

«Քանի որ քննարկումը պետք է լինի աշխատանքային բնույթի, պետք է ներողություն խնդրենք մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քննարկումներից հետո, բնականաբար, կներկայացնենք արդյունքները», - ասաց Վարդևանյանը՝ շարունակելով. - «Գոյություն ունեն որոշակի քննարկման ձևաչաձեր, քանի որ սա աշխատանքային բնույթի է, ինչպես դուք նշեցիք՝ մտահոգություններ ներկայացնել, մտահոգություններին պատասխաններ տրամադրել։ Էդ ձևաչափով արդյունավետ աշխատանքն այդ տարբերակով է արվում»։

15 րոպեի ընթացքում ցուցարարները կպատասխանեն վարչապետի առաջարկին։

Նշենք, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրինագծի չեղարկման համար արդեն երրորդ օրը դասադուլ անցկացնող ուսանողներն այսօր բուհերով շրջելուց հետո ուղևորվեցին կառավարության շենք՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG